Լրահոս

14.01.2015 11:28


Եվրոպոլը նախազգուշացրել է հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

Եվրոպոլը նախազգուշացրել է հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

«ՏԱՍՍ»-ը, հղում անելով Skai հեռուստաալիքին, հայտնում է, որ Եվրոպոլը Հունաստանի ոստիկանությանը նախազգուշացրել է առաջիկա օրերին հնարավոր ահաբեկչությունների մասին։ Եվրոպական ոստիկանական ծառայության տվյալներով՝ Հունաստանում ահաբեկչության բարձր սպառնալիքը կպահպանվի մինչև հունվարի 17-ը:

Եվրոպոլում ընդգծել են, որ հարձակումը պատրաստում են 4 կամ 5 իսլամիստ:

Բացի այդ, նախազգուշացվել է, որ ահաբեկչություններ են հնարավոր նաև Բելգիայում, Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում:

Այս խորագրի վերջին նյութերը