Լրահոս

14.01.2015 11:20


Ավստրալական հատուկջոկատայիններն Իրաքում կարող են ներգրավվել ԻՊ դեմ ակտիվ գործողություններին

Ավստրալական հատուկջոկատայիններն Իրաքում կարող են ներգրավվել ԻՊ դեմ ակտիվ գործողություններին

Իրաքում տեղայակված ավստրալական հատուկջոկատայինները կարող են սկսել ակտիվ մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին։ Այս մասին հաղորդել է «Australian» թերթը։
Թերթի՝ կառավարությունում ունեցած աղբյուրների համաձայն՝ Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբբոթը նախորդ շաբաթ Բաղդադում կայացած այցի ժամանակ պայմանավորվել է 200 ավստրալացի հատուկջոկատայինների դերի ու կարգավիճակի բարձրացման մասին։ Մինչ այժմ նրանք զբաղվում էին իրաքյան մշտական բանակի ստորաբաժանումների պատրաստմամբ և հանդես գալիս խորհրդականների դերում։
Ավելի վաղ վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ ավստրալացիները չեն մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն «3AW» ռադիոկայանին տված հարցազրույցում հստակեցրել է, որ «ավստրալական ուժերն անկա՛խ ռազմական գործողություններ չեն անցկացնելու»։
Նախորդ սեպտեմբերին Ավստրալիան ՄԱԷ–ի Մինհադ օդուժի բազա է ուղղել 8 ինքնաթիռ, օդուժից՝ մոտ 400 մարդ, և 200 հատուկջոկատային։ Հոկտեմբերին ավստրալական ինքնաթիռները հարվածներ էին հասցնում Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը