Լրահոս

14.01.2015 11:10


ԱՄՆ–ի վարչակազմը Կոնգրես է ուղարկել համակարգչային ցանցերի պաշտպանության օրինագիծ

ԱՄՆ–ի վարչակազմը Կոնգրես է ուղարկել համակարգչային ցանցերի պաշտպանության օրինագիծ

ԱՄՆ–ի վարչակազմը մշակել և ԱՄՆ Կոնգրեսին է փոխանցել օրինագիծ՝ ուղղված ամերիկյան համակարգչային ցանցերի պաշտպանության ամրապնդմանը։ Ինչպես նախօրեին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, փաստաթուղթը նախատեսում է կիբերանվտանգության տեղեկատվության փոխանակման ընդլայնում պետական հաստատությունների և մասնավոր ընկերությունների միջև անհատների անձնական տվյալների օգտագործման խիստ սահմանափակումները պահպանելիս։
«Արտասահմանյան կառավարությունները, հանցագործները և ցանցահեններն ամեն օր փորձում են կոտրել ամերիկյան համակարգչային ցանցերը։ Մենք դրա ականատեսը եղանք, երբ հարձակում տեղի ունեցավ «Sony Pictures» կինոընկերության վրա», – ասել է Օբաման՝ ելույթ ունենալով ԱՄՆ–ի Ազգային անվտանգության նախարարությունում։ Նա ընդգծել է, որ իր վարչակազմը կիբերսպառնալիքը դիտարկում է որպես «լուրջ մարտահրավեր» ԱՄՆ–ի շահերին, և մտադիր է այդ խնդրին առավել մեծ ուշադրություն հատկացնել։

«Մենք պետք է միշտ մեկ քայլ առաջ լինենք նրանցից, ովքեր կցանկանան մեզ վնասել», – հայտարարել է Օբաման։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ավելի վաղ՝ նույն օրը, այդ հարցը քննարկել է Կոնգրեսի առաջատարների հետ, որոնք Սպիտակ տուն էին հրավիրվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը