«Դ!եմ եմ»–ը Բաղրամյան 26–ի մոտ բողոքի գործողություն կանցկացնի՝ Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով
Հունվարի 15–ին՝ ժամը 12։30–ին, բողոքի գործողություն է տեղի ունենալու նախագահական նստավայրի մոտ՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած և մանկահաս երեխային վիրավորած ռուս զինվորին ՀՀ–ում պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Բողոքի գործողությունը նախաձեռնել է «Դ!եմ եմ»–ը, որի հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 12-ին ռուս ոճրագործը սպանել է 7 հոգուց բաղկացած անմեղ հայ ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մանկահասակ երեխայի, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամն էլ՝ 6 ամսական փոքրիկ Սերյոժան, գտնվում է ծանր վիճակում: Նման ոճրագործությունից հետո մեր երկրում հյուրի կարգավիճակում գտնվող ռուսական ռազմական ներկայացուցչությունն իրեն թույլ է տալիս այդ ճիվաղին անգամ չհանձնել հայ իրավապահ մարմիններին: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, թե նա դատապարտվելու է և իր պատիժը կրելու է ՌԴ-ում: Հունվարի 15-ին՝ ժամը 12:30, բոլորս հավաքվենք Բաղրամյան 26-ում և պահանջենք, որ մեր իշխանությունները հերթական անգամ իրենց ստրկամտությամբ ու անգործությամբ չնսեմացնեն հայի արժանապատվությունը. ռուս ճիվաղը, հանդիսանալով ՌԴ քաղաքացի, այնուամենայնիվ, իր ոճրագործությունն իրականացրել է ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս՝ սպանելով հենց ՀՀ 6 քաղաքացիների, ուստի և իր արժանի պատիժը պիտի կրի ՀՀ տարածքում և ՀՀ քրեական օրենսդրությանը համապատասխան:
Սա ոչ միայն արդարադատության, այլև ազգային արժանապատվության հարց է»։
«Դ!եմ եմ»–ը Բաղրամյան 26–ի մոտ բողոքի գործողություն կանցկացնի՝ Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով
Հունվարի 15–ին՝ ժամը 12։30–ին, բողոքի գործողություն է տեղի ունենալու նախագահական նստավայրի մոտ՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած և մանկահաս երեխային վիրավորած ռուս զինվորին ՀՀ–ում պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Բողոքի գործողությունը նախաձեռնել է «Դ!եմ եմ»–ը, որի հայտարարության մեջ ասվում է.
Հունվարի 12-ին ռուս ոճրագործը սպանել է 7 հոգուց բաղկացած անմեղ հայ ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մանկահասակ երեխայի, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամն էլ՝ 6 ամսական փոքրիկ Սերյոժան, գտնվում է ծանր վիճակում:
Նման ոճրագործությունից հետո մեր երկրում հյուրի կարգավիճակում գտնվող ռուսական ռազմական ներկայացուցչությունն իրեն թույլ է տալիս այդ ճիվաղին անգամ չհանձնել հայ իրավապահ մարմիններին: Ավելին՝ լուրեր են շրջանառվում, թե նա դատապարտվելու է և իր պատիժը կրելու է ՌԴ-ում:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:30, բոլորս հավաքվենք Բաղրամյան 26-ում և պահանջենք, որ մեր իշխանությունները հերթական անգամ իրենց ստրկամտությամբ ու անգործությամբ չնսեմացնեն հայի արժանապատվությունը. ռուս ճիվաղը, հանդիսանալով ՌԴ քաղաքացի, այնուամենայնիվ, իր ոճրագործությունն իրականացրել է ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս՝ սպանելով հենց ՀՀ 6 քաղաքացիների, ուստի և իր արժանի պատիժը պիտի կրի ՀՀ տարածքում և ՀՀ քրեական օրենսդրությանը համապատասխան: