Լրահոս

14.01.2015 10:48


6 ամսական Սերյոժա Ավետիսյանը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

6 ամսական Սերյոժա Ավետիսյանը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ՝ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա:

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:

Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել. բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը