«Հայերը ե՞րբ պահանջեցին, որ ռուսներն էլ հրաժարվեցին»
Էլի չար ռուսներն են մեղավոր: Բացում ես «Ֆեյսբուքը», և անմիջապես վրա է հասնում հակառուսական ալիքը, թե, իբր, ռուսները «կասկածելի հանգամանքներում» ձերբակալեցին իրենց մարդասպան զինվորին, և հիմա էլ հրաժարվում են հանձնել նրան հայկական արդարադատությանը: Բայց հարց է ծագում՝ այդ ե՞րբ մեր հայկական արդարադատությունը, մեր իշխանությունները պահանջեցին կամ գոնե խնդրեցին հանձնել հանցագործին հայկական կողմին, որ մեկ էլ չար ռուսները հրաժարվեցին դա անել: Մեր դատախազությունը շատ արագ վերլուծեց Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, ինքը գտավ այնտեղ հոդված, որը, իբր, թույլ չի տալիս դա անել, և հայտարարեց, որ նման հարց չի քննարկվել: Եվ այս դեպքում ռուսներից ի՞նչ եք ուզում: Եթե հայկական կողմը չի պահանջել, որ հանցագործին հանձնեն Հայաստանի արդարադատությանը, ռուսները ինչի՞ պետք է նրան հանձնեն հայկական կողմին: Բնական է, տրամաբանական և արդարացի, որ այդ տականքը պետք է դատապարտվի, և պատիժը կրի Հայաստանում: Նորմալ երկրում, նորմալ իշխանությունների պարագայում այլընտրանք չէր էլ կարող լինել: Բայց եթե մենք ունենք այնպիսի իշխանություն, որ չի էլ համարձակվում ռուսներից պահանջել, որ Հայաստանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած հանցագործին հանձնեն մեր արդարադատությանը, մենք էլ ի՞նչ կարող ենք պահանջել ռուսներից...Ես ամաչում եմ, որ իմ երկիրը ղեկավարում են նման մարդիկ: Իսկ Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույց անցկացնելն անտրամաբանական է: Եթե մեր իշխանությունները չեն էլ փորձում պաշտպանել Հայաստանի քաղաքացիների շահերը, ռուսը դա ինչո՞ւ պետք է անի: Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից
«Հայերը ե՞րբ պահանջեցին, որ ռուսներն էլ հրաժարվեցին»
Էլի չար ռուսներն են մեղավոր: Բացում ես «Ֆեյսբուքը», և անմիջապես վրա է հասնում հակառուսական ալիքը, թե, իբր, ռուսները «կասկածելի հանգամանքներում» ձերբակալեցին իրենց մարդասպան զինվորին, և հիմա էլ հրաժարվում են հանձնել նրան հայկական արդարադատությանը:
Բայց հարց է ծագում՝ այդ ե՞րբ մեր հայկական արդարադատությունը, մեր իշխանությունները պահանջեցին կամ գոնե խնդրեցին հանձնել հանցագործին հայկական կողմին, որ մեկ էլ չար ռուսները հրաժարվեցին դա անել: Մեր դատախազությունը շատ արագ վերլուծեց Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, ինքը գտավ այնտեղ հոդված, որը, իբր, թույլ չի տալիս դա անել, և հայտարարեց, որ նման հարց չի քննարկվել: Եվ այս դեպքում ռուսներից ի՞նչ եք ուզում: Եթե հայկական կողմը չի պահանջել, որ հանցագործին հանձնեն Հայաստանի արդարադատությանը, ռուսները ինչի՞ պետք է նրան հանձնեն հայկական կողմին:
Բնական է, տրամաբանական և արդարացի, որ այդ տականքը պետք է դատապարտվի, և պատիժը կրի Հայաստանում: Նորմալ երկրում, նորմալ իշխանությունների պարագայում այլընտրանք չէր էլ կարող լինել: Բայց եթե մենք ունենք այնպիսի իշխանություն, որ չի էլ համարձակվում ռուսներից պահանջել, որ Հայաստանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած հանցագործին հանձնեն մեր արդարադատությանը, մենք էլ ի՞նչ կարող ենք պահանջել ռուսներից...Ես ամաչում եմ, որ իմ երկիրը ղեկավարում են նման մարդիկ: Իսկ Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույց անցկացնելն անտրամաբանական է: Եթե մեր իշխանությունները չեն էլ փորձում պաշտպանել Հայաստանի քաղաքացիների շահերը, ռուսը դա ինչո՞ւ պետք է անի:
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից