Կարծիք

14.01.2015 10:38


«Բազմակարծությունն, իհարկե, շատ լավ բան է, բայց նաեւ հարց է ծագում՝ ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է»

«Բազմակարծությունն, իհարկե, շատ լավ բան է, բայց նաեւ հարց է ծագում՝ ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է»

Վերջապես Հայաստանում հաստատվեց լիակատար բազմակարծություն…

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով. «Պերմյակովին մերոնք են դատելու, նա անպայման այստեղ բանտ կնստի եւ կստանա իրենը...»։

Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյան. «Ռուսական կողմը հակված է, որ արդարադատությունը իրականացնի հայկական կողմը...»։

Հայաստանի գլխավոր դատախազություն. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար, Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում...»։

Բազմակարծությունն, իհարկե, շատ լավ բան է, բայց նաեւ հարց է ծագում՝ ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է…

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը