ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրերի դասընթացների ընդունելություն
ՀՖՖ-ն հայտարարում է 2015 թ. մարզչական Բ, Ա ևՊՐՈարտոնագրերի դասընթացների ընդունելություն: Այն մարզիչները, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՖ մարզչական Բ, Ա ևՊՐՈարտոնագրերի դասընթացներին ս.թ.-ի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը կարող են ներկայանալ ՀՖՖ Արտոնագրման բաժին դիմում ներկայացնելու համար:
Բ մարզչական արտոնագրի դասընթացի դիմորդները ՀՖՖ Արտոնագրման բաժին պետք է ներկայացնեն մեկ 3x4 չափի նկար, անձնագիր և տեղում լրացնեն դիմորդի անձնական թերթիկը:
ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 16 ուսանող: Այն դեպքում, եթե դիմորդների քանակը գերազանցի դասընթացի համար սահմանված ուսանողների թույլատրելի քանակը կատարվելու է դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության.
- ՀՀ ազգային հավաքականներից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ:
- ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն:
- ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցող ակումբների կամ Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ մարզադպրոցի կողմից ներկայացված թեկնածություն:
- Այլ դիմորդների թեկնածություն
- Վիճակահանություն
Դասընթացի մասնակիցների ցուցակում տեղ չզբաղեցրած դիմորդները իրավունք են ստանում մասնակցնելու ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի հաջորդ դասընթացներին:
Տեղեկացնում ենք, որ մարզչական Բ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 200.000 դրամ:
ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է ներկայացնեն 3x4 չափի մեկ լուսանկար, անձնագիր, մարզչական Բ արտոնագրի բնօրինակ, և մարզչի՝ ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին առնվազն 1 տարվա աշխատանքային փորձի առկայությունը հավաստող հետևյալ փաստաթղթերը.
- Մարզչի գործող աշխատանքային պայմանագիրը (դիմումը ներկայացնելու պահին մարզչական գործունեությամբ չզբաղվող մարզիչների դիմումները չեն ընդունվում):
- Տեղեկանք, որ մարզիչը Բ արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին ունի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ նշելով աշխատանքի վայրը (այն դեպքում, եթե աշխատել է այլ ակումբում), ու ղեկավարած թիմի անունը (օրինակ` «Շիրակ-98»):
Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 12-ից 16 ուսանող: Եթե դիմորդների քանակը գերազանցի թույլատրելիի սահմանը, կկատարվի դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության.

-Վիճակահանություն
Տեղեկացնում ենք, որ մարզչական Ա արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 400.000 դրամ:
ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է ներկայացնեն 3x4 չափի մեկ լուսանկար, անձնագիր, մարզչական Ա արտոնագրի բնօրինակն ու մարզչի՝ ՀՖՖ մարզչական փաստաթղթերը.

- Տեղեկանք, որ մարզիչը Ա արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին ունի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ նշելով աշխատանքի վայրը (այն դեպքում, եթե աշխատել է այլ ակումբում), ու ղեկավարած թիմի անունը (օրինակ` «Փյունիկ 2»):
Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 12 ուսանող: Եթե դիմորդների քանակը գերազանցի թույլատրելիի սահմանը, կկատարվի դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության.

- Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ ֆեդերացիայի կողմից ներկայացված թեկնածություն:
- Վիճակահանություն
Տեղեկացնում ենք, որ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 2,500,000 դրամ: