Կալանքի տակ են վերցվել Յանուկովիչի շուրջ 4 մլրդ դոլարի հաշիվները
Ուկրաինայի իշխանությունները կալանքի տակ են վերցրել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի շուրջ 4 մլրդ դոլարի հաշիվները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
«Չհաշված կալանքի տակ առնված անշարժ գույքի և Յանուկովիչի ընկերության բաժնեմասերի հաշիվները՝ գումարային հաշիվները կազմում են 2 մլրդ դոլար արտասահմանում, 1,8 մլրդ դոլար և 6 մլրդ գրիվնա՝ Ուկրաինայում», -գրել է Ավակովը։
Նա նշել է, որ կալանքի տակ վերցված գումարը գերազանցում է Ուկրաինայի Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների և Ազգային գվարդիայի տարեկան հաստատված բյուջեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 12-ին Ինտերպոլը Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։