Վահագն Չախալյան. «Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու ժամանակն է»
Վրացական «Գրուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետև մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված, ս/թ նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի՝ իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է , անհեթեթություն, և իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունը վերակենդանացման փորձեր անող Մ. Սահակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսևորման արդյունքն է, հերթական սադրանքը, ձեռագիր, որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել և այսօր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ՝ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու քրիստոնյա ժողովուրդների միջև:
Ինչպես իմ, այնպես էլ ջավախահայության համար խիստ կարևոր է Ջավախքի և ողջ տարածաշրջանի կայունության պահպանումը և խաղաղ, բնականոն զարգացումը, որի համար մենք չենք խնայել և հետագայում ևս չենք խնայելու ոչ մի միջոց ու ջանք:
Իմ ազատ արձակաման լուրից «ցնցված», այդ ցնցումից զբաղեցրած պաշտոնից հրաժարված, այնուհետև այդ «հայրենանվեր» քայլի համար Պատվո Օրդենի շքանշանի արժանացած այս տիկնոջ հայտարարությունը, որքան էլ անհեթեթ, այդուհանդերձ, իր մեջ պարունակում է ծանրագույն մեղադրանքներ, և շարունակությունն է այն հայատյաց, ազգամիջյան թշնամանք հարուցող հայտարարությունների շքերթի, որոնք տարիներ ի վեր հնչել են Սահակաշվիլու և նրա թիմակիցների շուրթերից: Ելնելով այդ հանգամանքից՝ կոչ եմ անում Վրաստանի պատկան մարմիններին վերջապես միջոցներ ձեռնարկել և պարզել մեղադրանքը հնչեցրած անձնավորության <>, ինչպես նաև պարզել սադրիչ ապատեղեկատվության հրապարակման իրական պատվիրատուներին, վերջիններիս հետապնդած իրական նպատակները և պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:
Վրաստանի և ոչ մի քաղաքացի, անգամ կորցրած պաշտոնը հետ բերելու հիվանդագին մոլուցքից տառապող Միխայիլ Սահակաշվիլին, իրավունք չունի ազգամիջյան ատելություն և անվստահություն առաջացնող հայտարարություններ տարածել, անկախ նրանից, թե որ ազգի կամ կրոնի ներկայացուցչի բերանով է այն տարածում ...

Վահագն Չախալյան