Անհրաժեշտության դեպքում Ուկրաինայում կմոբիլիզացվեն կանայք
Ուկրաինայում մոբիլիզացիայի ընթացքում կարող են զորակոչվել ինչպես զինապարտ տղամարդիկ, այնպես էլ զինապարտ կանայք։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է գեներալ–մայոր, Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի մոբիլիզացիոն և պաշտպանական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Տալալայը։ «Համաձայն օրենսդրության՝ կարող են զորակոչվել 25-60 տարեկան ինչպես զինապարտ տղամարդիկ, այնպես էլ 25-50 տարեկան զինապարտ կանայք», – հավելել է Տալալայը՝ հստակեցնելով, որ կանայք զորակոչվելու են «անհրաժեշտության դեպքում»։ Համաձայն Ուկրաինայի Պաշտպանության և անվտանգության ազգային խորհրդի 2014թ. դեկտեմբերի 20-ի որոշման՝ հունվարի 20-ին մեկնարկում է մոբիլիզացիայի չորրորդ ալիքը։
Անհրաժեշտության դեպքում Ուկրաինայում կմոբիլիզացվեն կանայք
Ուկրաինայում մոբիլիզացիայի ընթացքում կարող են զորակոչվել ինչպես զինապարտ տղամարդիկ, այնպես էլ զինապարտ կանայք։
Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է գեներալ–մայոր, Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի մոբիլիզացիոն և պաշտպանական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Տալալայը։
«Համաձայն օրենսդրության՝ կարող են զորակոչվել 25-60 տարեկան ինչպես զինապարտ տղամարդիկ, այնպես էլ 25-50 տարեկան զինապարտ կանայք», – հավելել է Տալալայը՝ հստակեցնելով, որ կանայք զորակոչվելու են «անհրաժեշտության դեպքում»։
Համաձայն Ուկրաինայի Պաշտպանության և անվտանգության ազգային խորհրդի 2014թ. դեկտեմբերի 20-ի որոշման՝ հունվարի 20-ին մեկնարկում է մոբիլիզացիայի չորրորդ ալիքը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։