Լրահոս

13.01.2015 16:12


Սուրբ ծննդին երիտասարդը հիվանդանոցից տուն է գնացել առանց սրտի (տեսանյութ)

Սուրբ ծննդին երիտասարդը հիվանդանոցից տուն է գնացել առանց սրտի (տեսանյութ)

Ամերիկայի Միչիգան նախանգի 24-ամյա բնակիչ Սթեն Լարկինի մոտ այնքան մեծ է եղել ցանկությունը Սուրբծննդյան տոները դիմավորել տանը՝ ընտանիքի անդամների հետ, որ տուն է գնացել առանց սրտի՝ չսպասելով այդ օրգանի փոխպատվաստմանը։

Այդուհանդերձ, բառի բուն իմաստով անսիրտ երիտասարդն իրեն լավ է զգում՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների։

Ինչպես հայտնում է «Detroit Free Press»–ը, Սթեն Լարկինը հիվանդանոցում է գտնվել սրտի փոխպատվաստման համար, բայց քանի որ տոների հետ կապված՝ այդ գործընթացը ձգձգվել է, երիտասարդը բժիշկներին խնդրել է իրեն տուն թողնել, վերջիններն էլ համաձայնել են՝ նրան կցելով 6,5 կիլոգրամանոց արհեստական սիրտը։ Այդ սարքն արկղի տեսք ունի և տեղավորվում է սովորական դպրոցական պայուսակի մեջ։ Հատուկ խողովակների միջոցով այն միացվում է մարդու ներքին օրգաններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը