Լրահոս

13.01.2015 15:59


Նշանակումներ Կառավարությունում

Նշանակումներ Կառավարությունում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Ստեփան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով՝ Դավիթ Կարապետյանը եւ Հայկարամ Մխիթարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ:

Այս խորագրի վերջին նյութերը