Երուսաղեմում սկսվել է Փարիզի հրեական սուպերմարկետում ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը
Երուսաղեմի «Ար խա–մենուխոտ» գերեզմանոցում սկսվել է Յոան Քոենի, Յոավա Խաթթաբայի, Ֆրանսուա–Միշել Սաադի և Ֆիլիպ Բրաամի հուղարկավորությունը, որոնք Փարիզի «Հիփեր Քաշեր» հրեական խանութում ահաբեկչության զոհ են դարձել։ Այսօր իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության ինքնաթիռը Դավիդ Բեն–Գուրիոնի անվան միջազգային օդանավակայան է հասցրել զոհվածների մարմինները։ Նույն չվերթով Իսրայել են ժամանել նաև զոհվածների հարազատները։ Սգո արարողությանը մասնակցում են նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ընդդիմության առաջնորդ Իցհակ Հերցոգը, նախարարները և խորհրդարանականները, ինչպես նաև ռաբբիները։ Հունվարի 11-ին Նեթանյահուն բավարարել է հարազատների խնդրանքը՝ զոհերին հուղարկավորել Իսրայելում։
Երուսաղեմում սկսվել է Փարիզի հրեական սուպերմարկետում ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը
Երուսաղեմի «Ար խա–մենուխոտ» գերեզմանոցում սկսվել է Յոան Քոենի, Յոավա Խաթթաբայի, Ֆրանսուա–Միշել Սաադի և Ֆիլիպ Բրաամի հուղարկավորությունը, որոնք Փարիզի «Հիփեր Քաշեր» հրեական խանութում ահաբեկչության զոհ են դարձել։
Այսօր իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության ինքնաթիռը Դավիդ Բեն–Գուրիոնի անվան միջազգային օդանավակայան է հասցրել զոհվածների մարմինները։ Նույն չվերթով Իսրայել են ժամանել նաև զոհվածների հարազատները։
Սգո արարողությանը մասնակցում են նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ընդդիմության առաջնորդ Իցհակ Հերցոգը, նախարարները և խորհրդարանականները, ինչպես նաև ռաբբիները։
Հունվարի 11-ին Նեթանյահուն բավարարել է հարազատների խնդրանքը՝ զոհերին հուղարկավորել Իսրայելում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։