Աշխարհ

13.01.2015 15:47


Բրիտանացիներին կթույլատրվի պսակադրությանը մերկ մասնակցել

Բրիտանացիներին կթույլատրվի պսակադրությանը մերկ մասնակցել

Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը կարող է փոփոխությունների ենթարկվել։ «Daily Mail»–ի փոխանցմամբ՝ այս շաբաթ կառավարությունն ամուսնությունների գրանցման նոր կարգն է քննարկելու։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 2013թ. Միացյալ Թագավորությունում օրինականացվեցին միասեռ ամուսնությունները։ Այդ նույն օրինագծում նշված է նաև, որ Բրիտանիայի կառավարությունը կվերանայի և փոփոխություններ կմտցնի ամուսնությունների գրանցման ընթացակարգերի մեջ։

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ այդ փոփոխություններով հետաքրքրվածների ցանկում, մասնավորապես, հայտնվել է նաև նուդիստների իրավունքները ներկայացնող «British Naturism» կազմակերպությունը։ Եվ օրենսդրական լրացումներից հետո նրանք «մերկ» պսակադրության արարողություններ անցկացնելու թույլտվություն կստանան։

Բացի այս, իրավունք կտրվի ամուսնությունները կնքել բաց երկնքի տակ, հարսանեկան սրահներում և այգիներում։ Կդիտարկվի նաև ոչ կրոնական կազմակերպություններին պսակադրություններ անցկացնելու իրավունք տալու հարցը։

Այժմ, բրիտանական օրենքների համաձայն, ավանդական պսակադրությունները թույլատրվում է անցկացնել միայն եկեղեցում և քաղաքացիական ակտերի գրանցման մասնաճյուղերում, որոնք հաստատված են առանձին վայրերում, օրինակ՝ հոթելներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը