Լրահոս

13.01.2015 14:59


Տարոն Մարգարյանը մտափոխվեց

Տարոն Մարգարյանը մտափոխվեց

Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված համերգը չի կայանա։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:

Ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բոլոր գյումրեցիներին»,–գրել է նա:

Հիշեցնենք, սակայն, որ այսօր քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ, երբ լրագրողները նույն Տարոն Մարգարյանից հետաքրքրվել էին, թե ինչու չեղյալ չի հայտարարվել այսօրվա համերգը, նա պատասխանել էր. «Եթե պետականորեն սուգ հայտարարվեր, կհանեինք, բայց սուգ չի հայտարարվել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը