Տնտեսական

13.01.2015 14:56


ՀՀ և ՌԴ քաղաքացիների աշխատանքային իրավունքները Ռուսաստանում հավասարեցվել են

ՀՀ և ՌԴ քաղաքացիների աշխատանքային իրավունքները Ռուսաստանում հավասարեցվել են

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, ՀՀ քաղաքացիները, որոնք հունվարի 2-ից դարձել են Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, այժմ ունեն աշխատանքային գրեթե նույն իրավունքները, ինչ Ռուսաստանի քաղաքացիները։ Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարությունը։

«Բացի ռուս-հայկական երկկողմ համաձայնագրի հիման վրա 30 օրվա ընթացքում միգրացիոն գրանցումից ազատվելուց՝ Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքները հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներին։ Այսպես, գործատուներն իրավունք ունեն աշխատանքի ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց հաշվի առնելու ազգային աշխատաշուկայի պաշտպանությանն ուղղված սահմանափակումները», – նշվում է կառավարությունում։

Ռուսաստանում ընդունվում են նաև Հայաստանում տրված կրթության մասին փաստաթղթերը, սակայն օրենքով պահանջվող ընթացակարգերը պահպանվելու են մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական ոլորտների համար։
Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվելու ՌԴ-ում աշխատելու թույլտվություն, ՀՀ քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մուտք գործելու դեպքում ազատվում են նաև միգրացիոն քարտը լրացնելուց, եթե նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցում 30 օրը։

Այս խորագրի վերջին նյութերը