Իտալիայի նախագահը «մի քանի ժամվա ընթացքում» հրաժարական կտա
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հրաժարական կտա «մի քանի ժամվա ընթացքում»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ երկրի վարչապետ Մատտեո Ռենցիին հղումով։ Իր անխուսափելի հրաժարականի մասին Նապոլիտանոն հայտնել էր դեռևս դեկտեմբերի 18-ին՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ շնորհավորանքների փոխանակման ավանդական միջոցառման ժամանակ։ Նրա վաղաժամ հրաժարականը 2013–ի ապրիլին վերընտրման նախապայմանն էր՝ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ։ Այդ ժամանակ իտալական քաղաքականությունը գտնվում էր խոր ճգնաժամի մեջ, իսկ քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված էին խորհրդարանում, չկարողացան համաձայնության գալ նախագահի թեկնածուի հարցում։
Իտալիայի նախագահը «մի քանի ժամվա ընթացքում» հրաժարական կտա
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հրաժարական կտա «մի քանի ժամվա ընթացքում»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ երկրի վարչապետ Մատտեո Ռենցիին հղումով։
Իր անխուսափելի հրաժարականի մասին Նապոլիտանոն հայտնել էր դեռևս դեկտեմբերի 18-ին՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ շնորհավորանքների փոխանակման ավանդական միջոցառման ժամանակ։ Նրա վաղաժամ հրաժարականը 2013–ի ապրիլին վերընտրման նախապայմանն էր՝ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ։
Այդ ժամանակ իտալական քաղաքականությունը գտնվում էր խոր ճգնաժամի մեջ, իսկ քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված էին խորհրդարանում, չկարողացան համաձայնության գալ նախագահի թեկնածուի հարցում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։