Միխայիլ Պողոսյանը հնարավոր է՝ լքի Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի նախագահի պաշտոնը մինչև շաբաթվա վերջ
Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) տնօրենների խորհուրդը հունվարի 16-ին կդիտարկի կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի լիազորությունների դադարեցման հարցը։ Այսօր այդ մասին հաղորդել է ՄԱԿ–ը։
«Տնօրենների խորհուրդ հրավիրելու որոշումն ընդունվել է կորպորացիայի բաժնետերերի կողմից», – ասել է «Ինտերֆաքս»–ին ընկերության ներկայացուցիչը, ժողով հրավիրելու պատճառներն էլ նա հասցեագրել է կառավարությանը։ ՄԱԿ–ի ձեռնարկությունների կառավարիչներից մեկի տվյալներով՝ Պողոսյանին հավանական փոխարինող է համարվում Արդյունաբերության ու առևտրի նախարարության ավիաշինարարության հարցերով փոխնախարար Յուրի Սլյուսարը։ Պողոսյանի հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել էին դեռևս դեկտեմբերին։ Նշվում էր, որ Պողոսյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։ Միխայիլ Պողոսյանը ՄԱԿ–ի նախագահ է հանդիսանում 2011թ. փետրվարից. նա 5-ամյա պայմանագիր էր կնքել։ ՄԱԿ–ի նախագահի պաշտոնում Պողոսյանի ձեռքբերումներից է հայրենական և արտասահմանյան շուկաներում ռուսական սերիական արտադրության «Sukhoi Superjet» ինքնաթիռների վաճառքի կազմակերպումը։
Միխայիլ Պողոսյանը հնարավոր է՝ լքի Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի նախագահի պաշտոնը մինչև շաբաթվա վերջ
Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) տնօրենների խորհուրդը հունվարի 16-ին կդիտարկի կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի լիազորությունների դադարեցման հարցը։ Այսօր այդ մասին հաղորդել է ՄԱԿ–ը։
«Տնօրենների խորհուրդ հրավիրելու որոշումն ընդունվել է կորպորացիայի բաժնետերերի կողմից», – ասել է «Ինտերֆաքս»–ին ընկերության ներկայացուցիչը, ժողով հրավիրելու պատճառներն էլ նա հասցեագրել է կառավարությանը։
ՄԱԿ–ի ձեռնարկությունների կառավարիչներից մեկի տվյալներով՝ Պողոսյանին հավանական փոխարինող է համարվում Արդյունաբերության ու առևտրի նախարարության ավիաշինարարության հարցերով փոխնախարար Յուրի Սլյուսարը։
Պողոսյանի հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել էին դեռևս դեկտեմբերին։ Նշվում էր, որ Պողոսյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։
Միխայիլ Պողոսյանը ՄԱԿ–ի նախագահ է հանդիսանում 2011թ. փետրվարից. նա 5-ամյա պայմանագիր էր կնքել։
ՄԱԿ–ի նախագահի պաշտոնում Պողոսյանի ձեռքբերումներից է հայրենական և արտասահմանյան շուկաներում ռուսական սերիական արտադրության «Sukhoi Superjet» ինքնաթիռների վաճառքի կազմակերպումը։
Տեղեկացնում է «Վեդոմոստի»–ն։