«Յուվենտուսը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ մտադիր է բանակցություն սկսել
armsport.am-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է բանակցություն սկսել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Իտալական ակումբի եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը կայացել է, սակայն գլխավոր խոչընդոտն է Մխիթարյանի՝ դորտմունդցիների կազմը չլքելու ցանկությունը:
Իտալիայի չեմպիոնի ղեկավարությունը կփորձի նախ համոզել հայ ֆուտբոլիստին, այնուհետեւ բանակցել դորտմունդցիների հետ: Այդ մասին հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
«Յուվենտուսը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ մտադիր է բանակցություն սկսել