Լրահոս

13.01.2015 12:56


ՌԴ պաշտպանության փոխնախարարը հայտնել է Պերմյակովի գործով ծառայողական հետաքննության մասին

ՌԴ պաշտպանության փոխնախարարը հայտնել է Պերմյակովի գործով ծառայողական հետաքննության մասին

Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Մասնավորապես, բանակի գեներալ Ա. Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը հորդորեց շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը