Լրահոս

13.01.2015 12:20


Աստանայում «նորմանդյան քառյակի» գագաթաժողովը հետաձգվում է

Աստանայում «նորմանդյան քառյակի» գագաթաժողովը հետաձգվում է

«Նորմանդյան քառյակի»՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները պատրաստ են ևս մեկ հանդիպման հաջորդ շաբաթ, բայց դրան կնախորդի քաղտնօրենների մակարդակով հանդիպումը։ Այս մասին գերմանական մայրաքաղաքում հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը։ Համապատասխանաբար, հունվարի 15-ին Աստանայում նախատեսված գագաթաժողովը հետաձգվում է անորոշ ժամկետով։ Նախարարների հանդիպման հնարավոր վայրը հայտնի չէ։

«Եթե հաջորդ օրերին քաղտնօրենների մակարդակով առաջխաղացում լինի, ապա մենք պատրաստ ենք հաջորդ շաբաթ հանդիպել և շարունակել այսօր սկսած երկխոսությունը», – նշել է գերմանացի նախարարը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը