Լրահոս

13.01.2015 19:56


Վենեսուելայում արգելվել է հերթերում քնել

Վենեսուելայում արգելվել է հերթերում քնել

Վենեսուելայի Յարակույ նահանգի իշխանություններն արգելել են առևտրային կենտրոնների հերթերում քնել։ Այս մասին «Թվիթթերի» իր էջում գրել է նահանգապետ Լեոն Էրեդիան։ Ըստ նրա՝ հերթերում գիշերող մարդիկ խանգարում են հասարակական կարգն ու ապրանքը գնում են բացառապես վերավաճառման նպատակով։

Վենեսուելայի առևտրային կենտրոններում առաջացող մեծ հերթերը պայմանավորված են երկրում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես՝ կաթի, շաքարի, դեղորայքի պակասությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը