Լրահոս

13.01.2015 10:30


Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը կլինի «Charlie Hebdo»–ի նոր համարի առաջին էջում

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը կլինի «Charlie Hebdo»–ի նոր համարի առաջին էջում

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը կլինի տպագրությանը պատրաստվող «Charlie Hebdo» հերթական համարի առաջին էջում։
Շապկի կանաչ հիմնագույնին պատկերված է իսլամի հիմնադիրը՝ մորուքով, սպիտակ հագուստով։ Ծաղրանկարի հերոսը տխուր դեմք ունի, այտով արցունք է հոսում։ Ձեռքում ցուցանակ է՝ «Je suis Charlie» («Ես Շառլին եմ»), որը վերջին օրերին համաշխարհային հնչեղություն է ստացել։ Շաբաթաթերթի առաջին վերնագիրն է՝ «Ամեն ինչ ներված է»։

«Շաբաթաթերթի լրագրողները մոտ 0։30–ին ավարտել են առաջին համարի աշխատանքները ահաբեկչությունից հետո, որին 12 մարդ է զոհ գնացել, – հաղորդել է փարիզյան խմբագրությունը։ – Այս բացառիկ պայմաններում №1178 թողարկումը կլինի 3 մլն տպաքանակով»։
«Charlie Hebdo»–ի նոր համարը վաճառքի կելնի հունվարի 14-ին՝ չորեքշաբթի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը