Լրահոս

12.01.2015 22:04


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է հունվարի 7-ին «Շառլի Էբդո» պարբերականի դեմ կատարված աննախադեպ ահաբեկության հետևանքով զահվածների հարազատներին ու ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

ԲՀԿ պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանում ֆրանսիայի դեսպանատուն: ԲՀԿ պատգամավոր, ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ցավակցական ուղերձը փոխանցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեյին: Ցավակցական ուղարձում ասված է.

«Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան Ֆրանսուա Շարպանտիեյին

Հարգարժան պարոն դեսպան
Ես խորապես ցնցված եմ հունվարի 7-ին «Շառլի Էբդո» պարբերականի դեմ կատարված աննախադեպ ահաբեկչական հարձակումից: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ֆրանսիայի ողջ ժողովրդին, ահաբեկչության զոհ դարձած լրագրողների և ոստիկանների ընտանիքներին, ովքեր կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը: Որևէ ահաբեկչություն երբեք և ոչ մի ժամանակում չի կարողացել ու չի կարողանալու լռեցնել ազատ խոսքը: Այդ խայտառակ ահաբեկչությունը աննախադեպ ոտնձգություն էր ազատ խոսքի նկատմամբ:
Կրկին անգամ իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից փոխանցեք իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի ողջ ժողովրդին, անմեղ զոհերի հարազատներին և բոլոր նրանց, ում համար թանկ է խոսքի ազատությունը:
Այս դժվարին օրերին մեր մտքերն ու մեր աղոթքները Ֆրասիայի ժողովրդի հետ են:

Հարգանքով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան»։

Այս խորագրի վերջին նյութերը