Շավարշ Քոչարյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են Գյումրիում կատարված սպանությունը
Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:
Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը: