Լրահոս

12.01.2015 17:41


ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. «Կատարված ահասարսուռ հանցագործության բոլոր պատասխանատուները պետք է խստագույնս պատժվեն»

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. «Կատարված ահասարսուռ հանցագործության բոլոր պատասխանատուները պետք   է խստագույնս պատժվեն»

Գյումրիում տեղի ունեցախ ողբերգական դեպքի վերաբերյալ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգությունից։ Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ միասին։ Ցավակցում ենք հարազատներին և մտերիմներին։ Կատարված ահասարսուռ հանցագործության բոլոր պատասխանատուները պետք է խստագույնս պատժվեն»։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում 6 հոգու սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները։ Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը