Լրահոս

12.01.2015 17:35


«AirAsia»–ի ինքնաթիռն ընկնելուց առաջ պայթել է

«AirAsia»–ի ինքնաթիռն ընկնելուց առաջ պայթել է

Ինդոնեզական փրկարարները, որոնք զբաղվում են մալազիական «AirAsia» ինքնաթիռի կործանման հետաքննությամբ, կարծում են, որ Ճավա ծովն ընկնելուց առաջ օդանավը հնարավոր է՝ պայթել է։ Ինչպես հաղորդում է «Reuters»–ը, այդ մասին հայտնել է փրկարարական գործողության համակարգող մարշալ Սուպրիյադինը։

«Համաձայն իմ եզրահանգումների՝ հիմնված ինքնաթիռի բեկորների և այլ տվյալների վրա՝ օդանավը պայթել է ջուրն ընկնելուց առաջ», – հայտարարել է Սուպրիյադինը։ Նրա խոսքերով՝ օդանավի մի մասը շարքից դուրս է եկել ճնշման փոփոխության պատճառով, իսկ դա կարող էր լինել պայթյունի հետևանքով։ Չնայած, Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովը հրաժարվել է ընդունել այդ վարկածը։ «Այդ տեսությունը հաստատող տվյալներ չկան», – հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչ Սանթոսո Սայոգոն։

Հունվարի 12-ին ավարտվել է առաջին ինքնագրիչի հանման հաջող գործողությունը։ Հետաքննության վարկածով՝ կործանումից առաջ ինքնաթիռը կտրուկ բարձրություն է հավաքել, որպեսզի շրջանցի փոթորիկը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը