Աշխարհ

12.01.2015 17:17


Ինտերպոլը Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ինտերպոլը Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ինտերպոլն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է «tvrain.ru»–ն՝ հղում կատարելով Ինտերպոլի պաշտոնական կայքին։

Յանուկովիչին միջազգային հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի գերագույն դատավորների նախաձեռնությամբ։ Նախկին նախագահը մեղադրվում է միջոցների հափշտակման և ծառայողական դիրքի չարաշահման համար։

Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է նաև Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ Նա նաև նշել է, որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ալեքսանդր Վիկտորի Յանուկովիչի, Նիկոլայ Ազարովի, Ռաիսա Բագատիրևայի, Յ. Կոլոբովի (Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար) և Գ. Ձեկոնի («Ուկրտելեկոմի» նախկին ղեկավար) նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը