Տարին ամփոովեց առանց գալիք տարվա նոր կարգախոսի։ Եվ սա բնական էր, քանզի անցյալի բոլոր կարգախոսները մնացել են բարձրագույն իշշխանության համար և ծառայել են ի շահ նրանց։ Իսկ ժողովրդի համար այդ կարգախոսները գնացել են գրողի ծոցը…։
Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրում բարձրագույն իշխանության վայելքները վկայում են վերը նշվածի մասին։
Այսօր Հայաստանի Հանրապետքությունը ապահով է միայն իշխանավորների և նրանց ընտանիքների համար, իսկ շարքային քաղաքացիների համար այն դարձել է հուսահատության կացարան։
Եվ ահա այս պայմաններում իշխանությունը ամեն ինչ անում է բազկաթոռներում վերարտադրվելու համար։ Խորհուրդ է տրվում, որ իշխանությունը զբաղվի կահույքագործությամբ՝ հատկապես բազկաթոռների արտադրությամբ։
Ինչ վերաբերվում է ներկա իրավիճակին, ապա պետք է փաստել, որ ամեն հնարավորը արվում է, որպեսզի իշխանությունը դրսևորի իր իրական դեմքը՝ առանց դիմակի։
Անցնող տարում կատարված նշանակումները և սխոդկան վկայում են, որ բարձրագույն իշխանությունը կտրուկ փոխում է երկրում ներքին մարտավարությունը՝ կիսապաշտպանական դիրքերից անցնում է հարձակողական մարտավարության։
Դե ինչ հուսանք որ հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրվող խորհրդաժողովում կմշակվի օրվա իշխանության վերարտադրության բացառման ռազմավարությունը՝ «առանց վերարտադրության» կարգախոսով։
Հույսի և հավատի խորհրդաժողով

Թող, որ այն լինի հույսի և հավատի խորհրդաժողով։
Գառնիկ Վաղարշակյան