Լրահոս

12.01.2015 17:00


Գերագույն ռադան այս շաբաթ կդիտարկի իշխանության ապակենտրոնացման օրինագիծը

Գերագույն ռադան այս շաբաթ կդիտարկի իշխանության ապակենտրոնացման օրինագիծը

Ուկրաինայի խորհրդարանն այս շաբաթ կդիտարկի իշխանության ապակենտրոնացման օրինագիծը։ Այս մասին այսօր հաղորդել է Գերագույն ռադայի ներկայացուցիչ Վլադիմիր Գրոյսմանը խորհրդարանական խմբերի և խմբակցությունների համաձայնեցման խորհրդի ղեկավարների նիստի ժամանակ։
«Մենք սկսել ենք ապակենտրոնացման գործընթացը, նաև՝ բյուջեի ընդունման վերաբերյալ. տեղական ինքնակառավարումը ստացել է բյուջե ձևավորելու առաջին հնարավորությունները, – ասել է խոսնակը։ –Այժմ մենք պետք է վերջապես քաղաքաշինության և ճարտարապետության գործառույթները փոխանցենք տեղական ինքնակառավարման մակարդակի։ Այդ օրինագիծը պատրաստ է»։

Բացի այդ, Գրոյսմանի խոսքերով, հաստատման է սպասում նաև տարածքային համայնքների կամավոր միավորման օրենքը։
Ըստ նրա՝ ուկրաինական խորհրդարանը 15-20 ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ մոտ 150 օրենք կընդունի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը