Լրահոս

12.01.2015 15:18


Գյումրիի դեպքի կապակցությամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (տեսանյութ)

Գյումրիի դեպքի կապակցությամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (տեսանյութ)

Հունվարի 12-ին՝ ժամը 12.30-ին, շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձն ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:
2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:
Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:
Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի

Այս խորագրի վերջին նյութերը