Քաղաքական

12.01.2015 14:50


Ս. Օհանյանի խոսքով՝ պետք է կանոնավոր գործելու ընդունակություններ ունենալ

Ս. Օհանյանի խոսքով՝ պետք է կանոնավոր գործելու ընդունակություններ ունենալ

Այսօր Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար հրաման է արձակվել՝ կազմված 7 կետից։ Սա հաջորդել է 2015թ. առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններին։

Ս. Օհանյանը նշել է, որ պետք է բարելավել մարտական հերթապահությունը, կատարելագործել դիտարկման համակարգը, իրականացնել հետախուզական գործողություններ, մարտունակության բարձրացմանը միտված պարապմունքներ անցկացնել բոլոր ստորաբաժանումներում, պատժել դիվերսիոն գործողությունների դիմած հակառակորդին և որոշ դեպքերում նախահարձակ լինել:

Պաշտպանության նախարարն ընդծել է, որ պետք է կանոնավոր գործելու ընդունակություններ ունենալ՝ պատրաստ հակահարվածների ու պատժիչ միջոցառումների։

Նա կոչ է արել հրամանատարներին տալ հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններն ինքնուրույն մշակելու ազատությունը։ Դրանք պետք է հիմնված լինեն հակառակորդի թույլ և ուժեղ կողմերի, հնարավոր հարձակման ուղղությունների ուսումնասիրությունների վրա։

Հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը, ներքին համախմբման նախադրյալներ ստեղծեցինք,–ասել է Ս. Օհանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը