Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքից վիրավորում ստացած 6 ամսական երեխան, ով տեղափոխվել է Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոց, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ներկայումս երեխան վիրահատության է ենթարկվում:
«Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մանկահասակ երեխան կտրած ծակած վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում:
«Վերքերը մի քանիսն են, որոնց թվում կան սալջարդ վերքեր և մեկը՝ թափանցող»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:
6 ամսական երեխան տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։
Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից։