Գյումրիում սպանված ընտանիքի անդամներն անկողնում են եղել (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Իրենց տանը սպանվելէ 6 մարդ՝ 2 տղամարդ, 3 կին և մոտ 1,5 տարեկան երեխա։
Տարբեր տեղեկություններով՝ հանցագործությունը կատարել է 2014 թ. դեկտեմբերին ծառայության անցած և Գյումրու ռուսական 102-րդռազմաբազանլքած ռուսզինվորականը։ Մեկ այլ տեղեկությունով՝ գործել է հանցավոր խումբ։
Այժմ Գյումրիում ուժեղացված հսկություն է իրականացվում, դպրոցներում դասերը դադարեցվել են:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրի, Մյասնիկյանփ. 188, վեցհոգիէգնդակահարվել՝հայր, մայր, որդի, հարս, երկուերեխա, մեկվեցամսականերեխանվիրավորհիվանդանոցումէ։Լուսանկարում՝ձախկողմիտանը, հարեւանուհին 6:20–ին պայթյունկամկրակոցէլսել, մտածելէ՝թեթևերկրաշարժէ, երեխայիլացէլսել։
Գյումրիում սպանված ընտանիքի անդամներն անկողնում են եղել (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Իրենց տանը սպանվել է 6 մարդ՝ 2 տղամարդ, 3 կին և մոտ 1,5 տարեկան երեխա։
Տարբեր տեղեկություններով՝ հանցագործությունը կատարել է 2014 թ. դեկտեմբերին ծառայության անցած և Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան լքած ռուս զինվորականը։ Մեկ այլ տեղեկությունով՝ գործել է հանցավոր խումբ։
Այժմ Գյումրիում ուժեղացված հսկություն է իրականացվում, դպրոցներում դասերը դադարեցվել են:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20–ին պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։
Դեպքի վայրում 200- ից ավելի ոստիկան կա։
Տեղեկությունները ստուգված չեն։
Տանտիրուհու քույրը մոտ ժամը 10- ին եկել քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է տեղաշորերում վերմակների տակ՝ գնդակահարված։ Սա քրոջ պատմածն է։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել»։
7or.am