Լրահոս

12.01.2015 18:01


Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությանը չի խնդրել պաշտոնանկ անել Լուիս Էնրիկեին

Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությանը չի խնդրել պաշտոնանկ անել Լուիս Էնրիկեին

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ղեկավարությանը չի խնդրել պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։ Այս մասին ասված է ակումբի «Թվիթթերի» պաշտոնական էջում։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ հեռանում է Էնրիկեն, կա՛մ նա։

Հիշեցնենք, որ արգենտինացին դժգոհություն էր հայտնել, որ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Այդ խաղում «Բարսելոնան» պարտվեց նվազագույն հաշվով։

Այս խորագրի վերջին նյութերը