Ֆրանսիայի վարչապետ. «Երկրում պահպանվում է ահաբեկչությունների վտանգը»
Ֆրանսիայում պահպանվում է ահաբեկչությունների վտանգը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը՝ ելույթ ունենալով «BFM» հեռուստաալիքի եթերում։
«Ահաբեկչության դեմ պայքարի «Վիժիփիրաթ» գործողությունը շարունակելու է իրագործվել ամենաբարձր մակարդակով», – ասել է նա։
Վալսը հավելել է, որ Ֆրանսիայում իրականացվելիք հակաահաբեկչական գործողությանը 8470 զինծառայող է մասնակցելու։ Նրա խոսքերով՝ խորհրդարանը, դատելով ամենից, հավանություն կտա քննական հանձնաժողով ստեղծելուն Փարիզի ահաբեկչության կապակցությամբ։ Վարչապետը նշել է նաև, որ «ահաբեկիչներին հետապնդելը շարունակվում է»։
«Վերջին ահաբեկչության մասնակիցներից մեկը հանցակից է ունեցել», – նշել է նա։

Տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։