Նյու Դելիի շենքերին ՀՕՊ սարքեր կտեղադրվեն Բարաք Օբամայի այցի կապակցությամբ
Անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել Հնդկաստանի մայրաքաղաքում հունվարի 25-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից առաջ։ Ինչպես տեղեկացնում է «Դեքքան Քրոնիքլ» թերթը, ամերիկյան հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Նյու Դելիի կենտրոնի բոլոր բարձրահարկ շենքերի վրա ՀՕՊ սարքեր կտեղադրվեն։ Հնդկաստանի իրավապահ մարմինների աղբյուրին հղումով՝ թերթը հաղորդում է, որ ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցներն արդեն ժամանել են մայրաքաղաք։ Հնդկական գործընկերների հետ համատեղ՝ նրանք մանրակրկիտ կհետազոտեն Ռաջպաթխ կենտրոնական պողոտայի շրջակայքը, որով Հանրապետության օրն անցնում է շքերթը։ Ամերիկյան առաջնորդը, որը հրավիրված է ազգային տոնախմբությանը, իր մասնակցության համար պետք է ձեռնարկի անվտանգության կոշտ միջոցներ՝ ամրագրված Սպիտակ տան կողմից։
ԱՄՆ նախագահի ներկայությունը բաց երկնքի տակ նախատեսվում է 20 րոպեից ոչ ավելի, մինչդեռ Հանրապետության օրվա արարողությունը նախատեսել է Օբամայի մասնակցությունը երկու ժամից ավելի։ Բացի այդ, ամերիկյան կողմը պահանջել է, որպեսզի Ռաջպաթխի տրամագծով բոլոր շենքերը նշագրված լինեն, իսկ դրանց տանիքներին դիտորդներ և դիպուկահարներ լինեն։

Տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։