Լրահոս

12.01.2015 12:21


Հակառակորդը 2 ուղղությամբ դիվերսիոն փորձ է իրականացրել ու հետ շպրտվել

Հակառակորդը 2 ուղղությամբ դիվերսիոն փորձ է իրականացրել ու հետ շպրտվել

Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը