Լրահոս

12.01.2015 18:40


Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է փետրվարին անցկացնել բաժանված ընտանիքների հանդիպումը

Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է փետրվարին անցկացնել բաժանված ընտանիքների հանդիպումը

Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Խենն առաջարկել է Կորեական պատերազմի հետևանքով 1950-1953թթ. բաժանված ընտանիքների հադիպումն անցկացնել փետրվարին՝ լուսնային նոր տարվա տոնակատարությանը։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ավանդական ամանորյա մամուլի ասուլիսին։
«Հյուսիսային Կորեան պետք է ձգտի երկխոսության անցկացման՝ առանց որևէ կասկածանքի», –ընդգծել է Պակ Կին Խենը։
ԿՀ նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնական Փհենյանը համաձայնություն կտա բաժանված ընտանիքների հերթական հանդիպմանը լուսնային օրացույցով նոր տարուց առաջ կամ հետո։ Այս տարի այն նշվելու է փետրվարի 19-ին։
Նախագահի խոսքերով՝ բաժանված ընտանիքների խնդրի լուծումը չի կարելի հետաձգել՝ հաշվի առնելով հարազատների տարիքը, որոնք բնակվում են բաժանարար գծի այս ու այն կողմում։ Նրանք, ովքեր մահից առաջ ցանկանում են տեսնել իրենց ընտանիքի անդամներին, արդեն 70-80 տարեկան են։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը