Լրահոս

12.01.2015 11:01


Ձերբակալվել է Չինաստանի պետական անվտանգության փոխնախարարը

Ձերբակալվել է Չինաստանի պետական անվտանգության փոխնախարարը

Կուռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Չինաստանի պետական անվտանգության փոխնախարար Մա Ցզյանը։ Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է հոնկոնգյան թերթերից «South China Morning Post»–ը։

Դեռ հայտնի չէ, թե 30 տարի համակարգում աշխատած Ցզյանին հատկապես որ արարքի համար են մեղադրում կոռուպցիայի մեջ։ Թերթի ենթադրություններով՝ դա կարող է կապված լինել «Founder Group»–ի հետ, որի մենեջերները և Ցզյանի հարազատներից մի քանիսը ներգրավված են եղել արժեթղթերի շահավետ գործարքների մեջ։

Այստեղ շրջանառվում է նաև նախագահի նախկին խորհրդական Լին Ցզիհուայի անունը, ով 2013թ. հրաժարական էր ներկայացրել և ձերբակալվել 2014թ. դեկտեմբերին։ Քննչական մարմնի տվյալներով՝ «Founder Group»–ի մենեջերներից մեկը Լինի ընտանիքին խոշոր չափերի կաշառքներ է վճարել։

Հիշեցնենք, որ 2012թ. կոռուպցիոն սկանդալի հետևանքով իր պաշտոնից զրկվել էր նաև Չինաստանի պաշտպանության նախարար Չժոու Յունկանը։ Նա ձերբակալվել էր դեկտեմբերին՝ կուռուպցիայի և պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը