Իրաքի վարչապետը հայտարարել է, որ միջազգային կոալիցիան չի շտապում օգնել իր երկրին
Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին քննադատել է ԱՄՆ–ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ հայտարարելով, որ այն չի շտապում օգնություն տրամադրել իր երկրի զինված ուժերին։ «Միջազգային դաշինքը հապաղում է աջակցություն տրամադրել անգամ իրաքյան բանակի պատրաստման համար», – ասել է վարչապետը, որին մեջբերում է «Ալ–Ահրամ» թերթը։ «Օգնությունը շատ դանդաղ է ընթանում, սակայն վերջին երկու շաբաթում որոշակի արագացում է նկատվում, և մենք կոչ ենք անում հետագայում էլ ավելացնել տեմպերը»,–ընդգծել է ալ–Աբադին Կահիրեում լրագրողների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք՝ 2014թ. օգոստոսից, ԱՄՆ գլխավորությամբ, կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դիրքերին Իրաքում։ Նրա զինյալները զգալի տարածքներ են վերահսկում ինչպես Իրաքում, այնպես էլ հարևան Սիրիայում, որտեղ միջազգային դաշինքը սեպտեմբերի վերջից ռմբակոծում է ծայրահեղականների դիրքերը։ Ալ–Աբադիի խոսքերով՝ Եգիպտոս երկօրյա այցի ժամանակ նա հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսիի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հարցերը, առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարը։
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ միջազգային կոալիցիան չի շտապում օգնել իր երկրին
Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին քննադատել է ԱՄՆ–ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ հայտարարելով, որ այն չի շտապում օգնություն տրամադրել իր երկրի զինված ուժերին։
«Միջազգային դաշինքը հապաղում է աջակցություն տրամադրել անգամ իրաքյան բանակի պատրաստման համար», – ասել է վարչապետը, որին մեջբերում է «Ալ–Ահրամ» թերթը։
«Օգնությունը շատ դանդաղ է ընթանում, սակայն վերջին երկու շաբաթում որոշակի արագացում է նկատվում, և մենք կոչ ենք անում հետագայում էլ ավելացնել տեմպերը»,–ընդգծել է ալ–Աբադին Կահիրեում լրագրողների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք՝ 2014թ. օգոստոսից, ԱՄՆ գլխավորությամբ, կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դիրքերին Իրաքում։ Նրա զինյալները զգալի տարածքներ են վերահսկում ինչպես Իրաքում, այնպես էլ հարևան Սիրիայում, որտեղ միջազգային դաշինքը սեպտեմբերի վերջից ռմբակոծում է ծայրահեղականների դիրքերը։
Ալ–Աբադիի խոսքերով՝ Եգիպտոս երկօրյա այցի ժամանակ նա հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսիի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հարցերը, առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։