Լրահոս

12.01.2015 10:32


Հռոմի պապն Ասիա է մեկնում երկրորդ ուխտագնացության

Հռոմի պապն Ասիա է մեկնում երկրորդ ուխտագնացության

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական այցով մեկնում է Շրի–Լանկա և Ֆիլիպիններ։ Այդ ուխտագնացությունը, որը կդառնա նրա թվով յոթերորդ արտասահմանյան ուղևորությունը, և երկրորդը՝ Ասիա, կլինի ամենաերկարատևը 2013թ. մարտի 13-ից. այն կտևի ուղիղ մեկ շաբաթ՝ հունվարի 12-19-ը։
2013թ. Բրազիլիա նրա առաջին ուղևորության ժամանակ լրագրողներին հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոսը խոստացել է առավել մեծ ուշադրություն դարձնել ասիական աշխարհամասին, որտեղ նրա նախորդը՝ Բենեդիկտոս ХVI–ը, այդպես էլ չի եղել։ 2014թ. օգոստոսին էլ Ֆրանցիսկոսը Հարավային Կորեայում հայտարարել էր Ասիա վերադառնալու մտադրության մասին։

Ինչպես հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայության ղեկավար հայր Ֆեդերիկո Լոմբարդին, Շրի–Լանկա այցելությունը կապված է քահանա Հովսեփ Վազայի նախատեսվող ձեռնադրման հետ, որը «զգալի ավանդ է ունեցել այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում»։
Կոլոմբոյում Հռոմի պապը կհանդիպի Շրի–Լանկայի կրոնական առաջնորդների հետ, որտեղ բնակչության 70 տոկոսը բուդդիզմ է դավանում, 13-ը՝ հինդուիզմ, 10-ը՝ իսլամ, 7-ը՝ քրիստոնեություն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը