Լրահոս

12.01.2015 10:25


Բելգիական ոստիկանությունը «Le Soir» թերթի խմբագրությունը պայթեցնել սպառնացող մարդու է ձերբակալել

Բելգիական ոստիկանությունը «Le Soir» թերթի խմբագրությունը պայթեցնել սպառնացող մարդու է ձերբակալել

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել և հարցաքննում է մարդու, որը սպառնում էր պայթեցնել «Le Soir» թերթի խմբագրությունը երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հաղորդվում է խմբագրության կայքում։
Նախորդ կիրակի «Le Soir» թերթի խմբագրությունը շտապ կարգով տարհանվել է, երբ անհայտ անձը օրվա երկրորդ կեսին զանգահարել էր խմբագրություն՝ հաղորդելով, որ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ոստիկանության հատուկջոկատայինները մի քանի ժամ փնտրտուքներից հետո ոչինչ չեն հայտնաբերել, այդ պատճառով թերթի աշխատակիցները վերադարձել են աշխատավայր։
Նա, ով զանգահարել էր խմբագրություն սպառնալիքներով, հայտարարել է, որ հանդես է գալիս «ծայրահեղ ձախերի» անունից, որոնք դժգոհ են, որ «Le Soir»–ի լրագրողները լուսաբանում են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի թիրախը «Charlie Hebdo»–ն էր. այն, իբր, «գործողությունների է մղում ծայրահեղ ձախերին»։
Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է հաստատել ենթադրվող ահաբեկչի ինքնությունը։ Խոսքը տպագրատան նախկին աշխատակից Թիերրի Քարրենի մասին է, որը 1999 թվականին պատասխանատվության է ենթարկվել շենքի մոտ պայթյուն կազմակերպելու համար. այնտեղ է գտնվում «Ֆլամանդյան դաշինք» կուսակցության գրասենյակը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը