Լրահոս

12.01.2015 09:55


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միթսուբիշի» մակնիշի 34 ՕV 430 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 23 ԼՍ 017, «Միթսուբիշի» մակնիշի 15 RA 015, «Ֆորդ» մակնիշի 34 RR 182 պետհամարանիշերով ավտոմեքենաները (8 ուղևոր):

***

Հունվարի 11-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 10 CՕ 808 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 21.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակա դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հունդայի» մակնիշի 14 SU 463 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս ավտոճանապարհին՝ Շինուհայր գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի և բքի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 126 OV 61 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հանքերի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 23 ՍԼ 140 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Բյուրական ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակի» մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 97 TS 777 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն փելիս» հյուրանոցի մոտակայքում, «ԳԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 10 QC 002 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոթաղամասի Սևանեցի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում իրենց ծառայողական ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Դոնգսենգ» մակնիշի 009 LS 61 պետհամարանիշով բեռնատարը:

***

Հունվարի 11-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի նախկին «Տելխո» տեխնիկայի խանութի մոտկայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 27 OS 416 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին սպորտ համալիրի մոտկայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 31 LS 999 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբերուկի և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 20 ՕM 056, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 AA 866, և «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՍՍ 507 պետհամարանիշերով ավտոմեքենաները (17 ուղևոր):
Ժամը 14.50-ից հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն. արգելափակումից դուրս է բերվել 11 ավտոմեքենա (37 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը