Լրահոս

12.01.2015 09:16


Արծրուն Հովհաննիսյան. «Արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին»

Արծրուն Հովհաննիսյան. «Արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ միջադեպից հետո էլ որոշ ժամանակ լարվածությունը պահպանվել է։ «Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,–գրել է Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը