Ախպրաձոր գյուղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով իր վատառողջ երեխային (4տ) չի կարողանում հոսպիտալացնել Վարդենիսի ԲԿ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը` բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով (մեկնել է Վարդենիսի ԲԿ, այնուհետև բուժանձնակազմով՝ Ախպրաձոր գյուղ, մոտ 4 կմ գնացել են ոտքով): Պարզվել է, որ Ախպրաձոր գյուղում 15 երեխայի մոտ հայտնաբերվել է վերին շնչառական ուղիների բորբոքում, իսկ գյուղի բնակիչ Պ. Գ.-ին (ծնվ.1994թ.) անհրաժեշտ է մանկաբարձական օգնություն: Վարդենիսի ԲԿ-ի բժիշկները բոլոր երեխաներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ Ախպրաձոր գյուղ է հասել Վարդենիսի ԲԿ-ի մանկաբարձը, ում որոշմամբ անհրաժեշտություն է առաջացել Պ.Գ.-ին տեղափոխել Վարդենիսի ԲԿ: Հրշեջ-փրկարարները վերջինիս բարձր անցողականությամբ տրանսպորտային միջոցով դաշտամիջյան ճանապարհով տեղափոխել են գլխավոր մայրուղի, որտեղից փրկարարական ավտոմեքենայով՝ Վարդենիսի ԲԿ: Բժիշկները ծննդկանի առողջական վիճակը գնահատել են լավ:
Ախպրաձոր գյուղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով իր վատառողջ երեխային (4տ) չի կարողանում հոսպիտալացնել Վարդենիսի ԲԿ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը` բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով (մեկնել է Վարդենիսի ԲԿ, այնուհետև բուժանձնակազմով՝ Ախպրաձոր գյուղ, մոտ 4 կմ գնացել են ոտքով):
Պարզվել է, որ Ախպրաձոր գյուղում 15 երեխայի մոտ հայտնաբերվել է վերին շնչառական ուղիների բորբոքում, իսկ գյուղի բնակիչ Պ. Գ.-ին (ծնվ.1994թ.) անհրաժեշտ է մանկաբարձական օգնություն:
Վարդենիսի ԲԿ-ի բժիշկները բոլոր երեխաներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ Ախպրաձոր գյուղ է հասել Վարդենիսի ԲԿ-ի մանկաբարձը, ում որոշմամբ անհրաժեշտություն է առաջացել Պ.Գ.-ին տեղափոխել Վարդենիսի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները վերջինիս բարձր անցողականությամբ տրանսպորտային միջոցով դաշտամիջյան ճանապարհով տեղափոխել են գլխավոր մայրուղի, որտեղից փրկարարական ավտոմեքենայով՝ Վարդենիսի ԲԿ: Բժիշկները ծննդկանի առողջական վիճակը գնահատել են լավ: