ԱԳՆ մամլո խոսնակը` Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է տարածել Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ: ԱԳՆ կայքի ձոխանցմամբ` Տիգրան Բալայանն ասել է.
«Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։
Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։
Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»: