Լրահոս

10.01.2015 17:40


Ռոնալդուի երկրպագուները հարձակվել են Պլատինիի տան վրա

Ռոնալդուի երկրպագուները հարձակվել են Պլատինիի տան վրա

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուները ֆուտբոլի գնդակներ են նետել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի տան վրա այն բանից հետո, երբ վերջինս կարծիք է հայտնել, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը՝ «Ոսկե գնդակին», պետք է արժանանա ոչ թե Ռոնալդուն, այլ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։

Մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 12–ին՝ Ցյուրիխում։ Բացի Ռոնալդուից և Նոյերից, «Ոսկե գնդակի» թեկնածուներից է նաև Արգենտիայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսին։

Պլատինիի՝ Փարիզի արվարձանում գտնվող տան վրա երկրպագուները 61 գնդակ են նետել, ճիշտ այնքան, որքան Ռոնալդուն խփել է անցած մրցափուլի ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը