ԱՄՆ-ի հետ կապերը վերականգնելու համար Կուբան 36 քաղբանտարկյալ է ազատել
Կուբայի իշխանությունները բանտերից 36 ընդդիմադիր ակտիվիստ են ազատել: Նշվում է, որ նրանք եղել են 53 կուբացի այլախոհները, որոնց ազատմանն էր ձգտում Միացյալ Նահանգները Վաշինգտոնի և Հավանայի միջև կապերի վերականգնման գործընթացի շրջանակներում:
Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Կուբայի իշխանությունների որոշումը, և կարծում, որ շուտով ազատություն կստանան բոլոր 53 ընդդիմադիրները։ «BBC»-ի փոխանցմամբ՝ Խոսե Դանիել Ֆերրերը՝ Կուբայի այլախոհների հայրենասիրական միության առաջնորդը, որի 23 անդամներն ազատվել են այս շաբաթ, ասել է, որ «բոլոր ազատված ակտիվիստները կշարունակեն պայքարը ժողովրդավար Կուբայի համար, որին ձգտում ենք իրենք բոլորը»:
Մեկ ամիս առաջ Կուբան և ԱՄՆ-ը հայտարարել էին, որ պատրաստ են վերականգնել 1961 թվականին խաթարված դիվանագիտական հարաբերությունները: Փետրվարի 21-ին կսկսվի բանակցությունների հերթական փուլը, որում, մասնավորապես, կքննարկվեն Վաշինգտոնում և Հավանայում դեսպանատների բացման տեխնիկական հարցերը:

Տեղեկացնում է rosbalt.ru-ն: